Չորեքշաբթի 8 Նոյեմբեր 2017-ին, կէսօրին, Զմմառու վանք այցելեցին Հիւիսային Լիբանանի Էհտէն և Զղարթա գաւառներու Մարոնի Թեմի Պատրիարքական Փոխանորդ՝ Ժոզէֆ Եպս. Նաֆֆահ և Սայտայի Մարոնի թեմի Առաջնորդ՝ Մարուն Եպս. Ամմար:
Անոնք այս այցելութեան ընթացքին՝ վանքիս սեղանատան մէջ կէսօրուայ ագապին մասնակցեցան: Ապա առաջնորդութեամբ մայրավանքի Մեծաւոր՝ Հ. Գաբրիէլ Թ.Ծ.Վ. Մուրատեանին, այցելեցին վանքիս զանազան բաժինները՝ Մայր Տաճարը, թանգարանը և գինեմառանը: Այցելութեան աւարտին՝ հիւրերը եղբայրական ջերմ մթնոլորտի մէջ քաջալերական խօսքեր արտասանեցին և սրտագին բարեմաղթութիւներ կատարեցին Մեծաւոր Հօր և Վարչութեան, վանքին մէջ կատարուած հոգեւոր, մշակութային և շինարարական աշխատանքներուն համար: