Կիրակի 25 Մարտ 2018-ին, Ծաղկազարդի տօնին առթիւ՝ առաւօտեան ժամը 10:30-ին, Զմմառու վանքի մայր տաճարին մէջ պատարագեց և քարոզեց Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան Փոխանորդ և վանքիս Մեծաւոր՝ Գերպ. Հ. Գաբրիէլ Թ.Ծ.Վ. Մուրատեան:
Երեքշաբթի 13 Մարտ 2018-ին, առաւօտեան ժամը 9:00-ին, նախաձեռնութեամբ Հռիփսիմեանց վարժարանի առաքինազարդ քոյրերուն, Զմմառու վանք այցելեցին Հռիփսիմեանց վարժարանի ութերորդ դասարանի աշակերտները, գլխաւորութեամբ վարժարանի առաքինազարդ քոյր Հակինթ Մուրատեանի և այլ պատասխանատուներու: