Հինգշաբթի 23 Նոյեմբեր 2017-ի երեկոյեան, Զմմառու Տիրամօր վանքը այցելեցին Լիբանանեան բանակի նախկին հազարապետ՝ Շամէլ Ռուքոզ, Ժունիի քաղաքապետ՝ Պրն. Ժուան Հպէյշ և Պրն. Կապրիէլ Ապուտ:
Հինգշաբթի 23 Նոյեմբեր 2017-ի երեկոյեան, Զմմառու Տիրամօր վանքը այցելեցին Լիբանանեան բանակի նախկին հազարապետ՝ Շամէլ Ռուքոզ, Ժունիի քաղաքապետ՝ Պրն. Ժուան Հպէյշ և Պրն. Կապրիէլ Ապուտ:
Կիրակի 12 Նոյեմբեր 2017-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Զմմառու վանք այցելեց Տիար Վարուժան Ներկիզեան: Ան այս այցելութեան ընթացքին մասնակցեցաւ Սուրբ և Անմահ Պատարագին, զոր մատոյց Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան Պատրիարքական Փոխանորդ և Զմմառու վանքի Մեծաւոր՝ Հ. Գաբրիէլ Թ.Ծ.Վ. Մուրատեան, մայրավանքի մայր տաճարին մէջ:
Շաբաթ 11 Նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին, Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի, Միքայէլի և Ռափայէլի, Սերովբէից, Քերովբէից և ամենայն երկնային զօրացն տօնի առթիւ՝ նախագահութեամբ` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս – Պատրիարքի, Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան «Ս. Միքայէլ» դպրեվանքի անուանակոչութեան աւանդական տօնը տեղի ունեցաւ Զմմառու մայրավանքին մէջ:
Չորեքշաբթի 8 Նոյեմբեր 2017-ին, կէսօրին, Զմմառու վանք այցելեցին Հիւիսային Լիբանանի Էհտէն և Զղարթա գաւառներու Մարոնի Թեմի Պատրիարքական Փոխանորդ՝ Ժոզէֆ Եպս. Նաֆֆահ և Սայտայի Մարոնի թեմի Առաջնորդ՝ Մարուն Եպս. Ամմար: